Նախագծեր, որոնք թեժ քննարկում են խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգում այնպիսի հարցեր են ընդգրկված, որոնք խոստանում են թեժ քննարկումներ:

Օրինակ` ԱԺ հանձնաժողովները հավանություն են տվել «Հարկերի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ու «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին: Օրենսդրական առաջարկը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր երթևեկության կանոններ են խախտել: Խախտումների համար Ոստիկանությունը որոշակի տուգանքներ է սահմանել, բայց դրանց մասին պատշաճ ծանուցումներ չեն ուղարկել:

Նույն հարցին է վերաբերում նաև Հանրապետական խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը:

Դրական եզրակացություն է ստացել նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին» նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ քաղաքացին կարողանա դիմել լիազոր մարմնին, տվյալ դեպքում` ֆինանսների նախարարությանը և խնդրել 6 ամսից 3 տարի ժամկետով սահմանափակել իր մուտքը խաղատուն: Ֆիննախն էլ պարտավոր է այդ մասին տեղեկացնել բոլոր խաղատներին: Եթե խաղատները խախտեն այդ պարտավորությունը, կտուգանվեն 300.000 դրամի չափով:

Այս  նստաշրջանում քննարկվելու է նաև Վերահսկիչ պալատի` 2013թ. տարեկան հաշվետվությունը:  2013-ին ՎՊ-ն ստուգել է գնումների գործընթացը առողջապահության, շինարարության ոլորտներում, վարկային համակարգում և գրեթե ամենուր խախտումներ է հայտնաբերել:

Ընդհանուր առմամբ՝ նստաշրջանում ընդգրկված է 145 հարց և միջազգային 25 պայմանագիր:




Լրահոս