Ռուսաստանը կփակի իր օդային տարածքը արևմտյան ավիաընկերությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարությունը չի բացառում, որ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների կիրառման դեպքում Մոսկվան կարգելի որոշ թռիչքներ ՌԴ-ի տարածքի վրայով: Այս մասին «Վեդոմոստի» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Կլինեն, արդյոք, նոր պատժամիջոցներ. պետք է իրենցից հարցնել, սակայն եթե կիրառվեն պատժամիջոցներ կապված էներգետիկ ոլորտի և ֆինանսական սեկտորի հետ, ապա մենք ստիպված կլինենք ասիմետրիկ պատասխան տալ», – ասել է Մեդվեդևը:

«Եթե արևմտյան փոխադրողները մեր օդային տարածքով չթրջեն, դա կարող է շատ ավիաընկերությունների հասցնել սնանկության, որոնք առանց այդ էլ փակման եզրին են», – ընդգծել է կառավարության ղեկավարը: Միաժամանակ Մեդվեդևը դեմ է արտահայտվել իրադարձությունների նման զարգացմանը:




Լրահոս