«Ղազախստանը դեմ է, որ Հայաստանը լինի Մաքսային միության կազմում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մտնի Մաքսային միություն: Այսօրվա դրությամբ կանգնած ենք Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի համար շահավետ է հատկապես տնտեսական առումով»,- այսպիսի տեսակետ հայտնեց ԱԱԾ  պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Վերջինիս կարծիքով`մեկ տարի ուշ ձայնի իրավունքով Հայաստանի` Մաքսային միություն մտնելու գաղափարը պատկանում էր Ղազախստանին:

Այս կարծիքին դեմ արտահայտվեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը՝ նշելով, որ Հայաստանը կունենա ձայնի իրավունք, իսկ մեկ տարի ուշ ձայնի իրավունք ունենալը կանոնակարգի շրջանակներում է, և ո´չ Նազարբաևի, ո´չ էլ որևէ մեկի կամքով չի լինում:

Բանախոսները քննարկեցին նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը:

«Մեր երկիրն ունի բազմաթիվ բարեփոխումների կարիք, այդ թվում և սահմանադրական: Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են մեր երկրի համար»,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Գուրգեն Եղիազարյանն այս հարցում ևս հակափաստարկներ ներկայացրեց:

«Թեկուզ կատարյալ օրենքներ լինեն, այդ օրենքներին հետևել է պետք: Եթե այդքան  օրենքին նվիրված եք, ինչպե՞ս կարող էիք Աղվան Վարդանյանյին այդպիսի պատասխանատու պաշտոն վստահել: Բարեփոխումներ կատարելով չէ միայն, պետք այդ բարեփոխումներն իրապես կյանքի կոչվեն»,- հավելեց Գ. Եղիազարյանը:




Լրահոս