
Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 81 շենքի մոտ սեպտեմբերի 7-ին` ժամը 12.15-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 58-ամյա Սոնյա Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: