Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերը, ով ուղեկցում է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցին Հարավային Կովկաս կատարած այցում, Ադրբեջանի մուտքի վիզա չեն տվել: Ինչպես տեղեկացնում է «Der Shtandart» պարբերականը, «Die Presse» ամսագրի լրագրողը կարողացել է միայն Հայաստան և Վրաստան մուտք գործելու փաստաթուղթ ստանալ:
Ադրբեջանական կողմն իր գործողությունները բացատռել է այն հանգամանքով, որ լրագրողը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «Սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով:
Ըստ Բաուերի գործընկերների` վիզա չտրամադրելը կարող է կապված լինել լրագրողի գործունեության հետ. ադրբեջանական իշխանություններին զայրացրել են լրագրողի քննադատական հոդվածներն այդ երկրի վերաբերյալ:
Լրագրողի խնդիրը չի հաջողվել լուծել անգամ Ավստրիայի պետքարտուղարի միջամտության արդյունքում: Ավստրիական լրատվամիջոցնրը տեղեկացնում են, որ Սեբաստյան Կունցը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Բաքվում՝ Ադրբեջանում խոսքի ազատության խնդիրների համատեքստում: