Պատգամավորներ, ովքեր գետնով տվեցին Սերժ Սարգսյանի խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանային նստաշրջանի առաջին օրը, ՀՀԿ-ական պատգամավորները նիստերի օրակարգի հաստատումից անմիջապես հետո լքեցին դահլիճը: Նրանց թվում էին նաև գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը, Աշոտ Աղաբաբյանը, Առաքել Մովսիսյանը և այլք:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը պատգամավորներին հորդորել էր անձնական գործերը մի կողմ դնել և մասնակցել Ազգային ժողովի նիստերին։

«Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և՛ ձեր բոլորի կռվի դաշտը, և՛ ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են», – հայտարարել էր նա:

Փաստորեն ՀՀԿ-ականները արհամարհում են իրենց կուսակցության ղեկավարի հորդորը:




Լրահոս