Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է Պարույր Հայրիկյանի կազմակերպած հանրահավաքը:
Քիչ անց հավաքված սակավաթիվ բազմությունը շարժվելու է դեպի Բաղրամյան 26:
Իսկ մինչ այդ ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ի հանրահավաքից առաջ ինքը հրավիրել է նախահանրահավաք` ճշտելու, թե մեզանում ովքեր են դեմ ՄՄ-ին միանալուն ու դրանով իսկ կողմ` ազատ ու անկախ Հայաստանին:
Հանրահավաքին, իհարկե, շուրջ երեք տասնյակ մարդ է մասնակցում: Սակայն Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ինքը դրանից չի վհատվել: «Ինչպես բոլոր ժամանակներում, մենք ընդհանուր զանգվածից մի փոքր կամ երկու փոքր առաջ ենք»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը:
Այդ պատճառով էլ ԱԻՄ առաջնորդը կողմ է մասնակիցների թեկուզև սահմանափակ, բայց հավատարիմ բանակ ունենալուն: Նա ասաց, որ իր շուրջ 10 մարդ է հավաքվել ինչպես 69 թ-ին, 73 թ.-ին, 87թ.-ին, այնպես էլ հիմա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: