Պիռլոն կշարունակի ելույթները հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն չի ծրագրում ավարտել կարիերան Իտալիայի հավաքականում, այս մասին հայտարարել է հենց ինքը:

«Ես զրուցեցի Կոնտեի հետ և համաձայնություն տվեցի Իտալիայի հավաքականում կարիերան շարունակելու մասին առաջարկին», – նշել է նա:

35-ամյա Պիռլոն 99 խաղ է անցկացրել հավաքականի կազմում և դարձել 12 գոլի հեղինակ: 2006թ. նա հավաքականի հետ դարձել է Աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ նախկինում խոսակցություններ կային, թե Պիռլոն աշխարհի առաջնությունից հետո կավարտի կարիերան:




Լրահոս