![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/21//22752.jpg)
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում (Վաղարշապատ քաղաքն ու հարակից գյուղերը) ինքնաբացարկի դիմում է ներկայացրել անկուսակցական, 51-ամյա Թոռնիկ Գեւորգյանը: Նշենք, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Սեդրակ Սարոյանին` “Գեներալ Սեյրանին”, թեեւ առաջադրվել են եւս երկու հանրապետականներ` Հակոբ Ռաֆիկի Հակոբյանն ու Հակոբ Վարշամի Հակոբյանը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն աջակցում է անկուսակցական Սարգիս Քոչարյանին: