«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը սեպտեմբերի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության օգոստոսին կատարած աշխատանքների արդյունքները: ՀԿԵ-ի ղեկավարը նշեց, որ օգոստոսի համար նախատեսված բեռնափոխադրումների ծավալը կատարվել է 107%-ով: Մինևնույն ժամանակ տնօրենն ընդգծել է աշխատանքի կատարելագործման և երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներհոսքի կարևորությունը:
Աշխատանքի դրական միտումների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, տեղական և ներկրման հաղորդակցություններում փոխադրումների աճը, բեռնատար գնացքի միջին քաշի աճը 74 տոննայով մինչև 1563 տոննա, բեռնատար վագոնի շրջանառության կրճատումը: ՀԿԵ գլխավոր տնօրենը հատուկ ներկայացրեց երկաթուղայինների աշխատավարձերի աճի միտումները:
Նրա խոսքով, օգոստոսին միջին աշխատավարձն Ընկերությունում կազմել է 203 հազ. դրամ, ինչը 5,4%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Վիկտոր Ռեբեցը նաև հիշեցրեց, որ հուլիսին ինդեքսավորվել է 1418 երկաթուղայինների աշխատավարձը, աճել են Ենթակառուցվածքի տնօրինության աշխատակիցների պարգևավճարները:
Ամփոփելով խարհրդակցությունը՝ սեպտեմբերի համար հիմնական խնդիրների շարքում գլխավոր տնօրենը նշեց, մասնավորապես, նախատեսված բեռնափոխադրումների ծավալի կատարումը, Ընկերության բյուջեի եկամտային ու ծախսային հոդվածների հավասարակշռումը, ինչպես նաև ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստվելը: Վիկտոր Ռեբեցը հիշեցրել է, որ հոկտեմբերին մեկնարկում է ենթակառուցվածքի աշնանային զննումը, որին պետք է նախապատրաստվեն բոլոր ստորաբաժանումները: