Մերձմոսկվայում կասեցվել է բեռներ հափշտակող հանցավոր խմբի գործունեությունը:
Բանդայի անդամներն առևտրականներին ներկայացել են որպես բեռնակիր-էքսպեդիտորներ և տարել ապրանքներն անհայտ ուղղությամբ. այնուհետև նրանք գողոնն իրացրել են մայրաքաղաքի և Մերձմոսկվայի շուկաներում:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, ձերբակալվել է բանդայի 7 անդամ:
Հանցավոր խումբը հավաքել է նախկինում ծայրահեղականության համար դատված մի մոսկվացի: Բանդայի մեջ են եղել Ռուսաստանի և հարևան երկրների քաղաքացիներ:
Կասկածյալները համացանցում գտել են ընկերություններ, որոնց բեռների փոխադրման ծառայություններ են անհրաժեշտ եղել, ներկայացել որպես տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ապա՝ պայմանագրեր կնքել ընկերությունների անունից և տարել ապրանքն անհայտ ուղղությամբ: