Բերդավան գյուղի 33-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ն.Ա.-ը (ծնվ.1981թ.) դաստակի հատվածում մակերեսային կտրվածքներ է արել:

Հրշեջ-փրկարարները Ն.Ա.-ին մոտեցրել են շտաօպգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյոմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս