
Ամերիկացի գիտնականներն էլեկտրոդներ են տեղադրում թիթեռների օրգանիզմում և նրանցից կիբորգներ պատրաստում դեռևս զարգացման շրջանում: Այդ ամենի միջոցով թիթեռները հետագայում կարողանում են հետևել հակառակորդի դիրքերին և մասնակցել փրկարարական օպերացիաներին. տեղեկացնում է Journal of Visualized Experiments-ը:
Հատուկ տեխնոլոգիան մշակվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Հետազոտությունների արդյունքում հնարավոր է դարձել վերահսկել բզեզների մկանների շարժումները և կառավարել դրանք հեռավորության վրա: Գիտնականները հույս ունեն, որ նոր տեխնլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի օգտագործել թիթեռներին ոչ միայն ռազմական, այլև` փրկարարական նպատակներով: