Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դիմելով ընդդիմությանը, նշեց , որ ոչ ոք չէր բռնել ընդդիմության ձեռքը, և կարող էին ներկայանալ հիշյալ օրենքի նախագծի քննարկմանը:
Նշենք, որ ընդդիմության շատ ներկայացուցիչներ դժգոհում էին, թե օրենքում կատարվելիք փոփոխությունից տեղյակ չեն, իսկ հիմա կառավարությունը ցանկանում է հապճեպ կարգով այն ներկայացնել ԱԺ-ին:
ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց, թե Զարուհի Փոստանջյանն էլ է կողմ եղել նախագծին: Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.«Պարոն Փոստանջյանը…»: Այս խոսքից Շարմազանովը չէր կարողանում զսպել ծիծաղը: