Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ աշխատանքների մեկնարկից 1 ժամ հետո ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը լքեց նիստերի դահլիճը, իսկ լրագրողների՝ թե ինչո՞ւ են լքում «խրամատը» հարցը, յուրօրինակ պատասխաններ ստացավ:
Հարցն առաջին հերթին զայրացրեց պատգամավոր Մանվել Գրիգորյանին.«Ա’յ տղա, սաղ իմ դեմից են փախել, դուք եկել եք ու ինձ տենց հարց եք տալի՞ս»:
ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը հեռացավ՝ ասելով.«Ձեզ ո՞վ ա ասում, որ ես լքում եմ: Գնում եմ իմ գրասենյակը աշխատեմ»: Ձանձրանո՞ւմ է ԱԺ նիստերի ժամանակ հարցին, նա պատասխանեց.«Ոչ, եթե շատ ա ձեզ հետաքրքրում, գնացեք ընդեղ նայեք, որ չունեմ բացակայություն»:
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ նշեց.«Իրավունք չունե՞մ գնամ»: Այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է պահանջել մասնակցել օրենսդրական աշխատանքներին, նա պատասխանեց. «Հեսա նորից հետ կգնամ: Էսօր ամեն ինչ էլ խրամատ է և տեղում պետք է լինել»: