Եզդի համայքը դիմել է Ազգային ժողովին: Այս մասին այսօր խորհրդարանի դահլիճից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հյուսիսային Իրաքում ցավալի իրադարձություններ են տեղի ունենում, բացված է հաշվեհամար ու այն պատգամավորներն, ովքեր պատրաստ են ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, կոչ եմ անում աջակցել»,-ասաց Է. Շարմազանովը: