Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Մակեդոնիայի դեմ խաղին:
Մարզվելու ժամանակ իսպանացի ֆուտբոլիստը վնասել է ձախ ազդրի մկանները:
Չի բացառվում նաև, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպանը բաց կթողնի նաև Իսպանիայի առաջնության երրորդ տուրը, որտեղ իր ակումբը կհանդիպի Մադրիդի «Ատլետիկո»-ին: