Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանը նշանակվելու է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ:
Մեզ հետ զրույցում Արսեն Բաբայանը հերքեց այդ ինֆորմացիան:
«Ի՞նչ տեղափոխության մասին է խոսքը: Ես ունեմ իմ պաշտոնը և տեղյակ չեմ, որ նման փոփոխություններ են սպասվում»,-նշեց Բաբայանը:
Տարակուսելի է որ, ՀՀ Դատական դեպարտամենտի մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանն այսօր աշխատանքային ժամին (12:00) գտնվում էր Ազգային ժողովի Իրավաբանական վարչությունում:
Armlur.am-ի թղթակիցը Արսեն Բաբայանին տեսել է խորհրդարանի միջանցքներում ու հատկապես ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի աշխատասենյակի մոտ շատ մտահոգ քայլելիս:
Մեր տեղեկություններով` Հ. Թովմասյանը Ա. Բաբայանին հրավիրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացնելու ու նրան ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնում ներկայացնելու համար:
Լուսինե Հակոբյան