59-ամյա բիզնեսմեն Էնդրյու Ադամսոնն ու նրա 58-ամյա կինը՝ Լիզը` բրիտանական Քետտերինգ քաղաքից, տուն վերադառնալով` այնտեղ հայտնաբերել են մետաղաձողերով զինված երեք կողոպտիչի:
Տղամարդն իրեն չի կորցրել և օգնության կանչելու փոխարեն` գողերին ինքնուրույն տնից դուրս է շպրտել. տեղեկացնում է Metro-ն:
Չնայած դրան` հանցագործներին հաջողվել է տանել Ադամսոնի պայուսակը, որում 400 ֆունտ ստերլինգ կար: Թոշակառուն գլխի վնասվածք է ստացել, և բժիշկնրը ստիպված են եղել նրա գլխին 7 կար դնել: