Տնտեսական ճգնաժամի պատճառով Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վաճառքի հանել Լեոնարդո դա Վինչիի՝ Լուվրում պահվող գլուխգործոցը՝ «Մոնա Լիզան». տեղեկացնում է Российская газета-ն:
Բացի հարցի էթիկական կողմից՝ գոյություն ունի նաև այս գաղափարի ֆինանսական հիմնավորվածության խնդիրը: Բանն այն է, որ Ֆրանսիայի պետական պարտքը կազմում է 2 տրլն եվրո, մինչդեռ մարդկության պատմության մեջ ամենաթանկարժեք գլուխգործոցը նախնական կարգով գնահատվել է 1 մլրդ դոլար:
Իհարկե, Ֆրանսիայում մշակութային գլուխգործոցների մեծ պաշար կա: Փարիզի 173 թանգարանում այնքան գանձեր կան, որ միայն Օրսե թանգարանի հավաքածուն վաճառելով՝ կարելի է փակել պետության բոլոր պարտքերը:
Այդուհանդերձ, ֆրանսիական օրենսդրությունն արգելում է վաճառել պետական թանգարանների նմուշները: