Այսօր՝ ժամը 20.00-ի սահմաններում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Թբիլիսյան խճուղում լուսանկարում էր տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարը, այդ հատվածում նկատում է 4 բեռնատար ավտոմեքենաների, որոնք տեղափոխում էին մոտ 15 մետր բարձրություն ունեցող արմատախիլ եղած եղևնիներ: Ֆոտոլրագրողը սկսել է տեսալուսանկարել բեռնատարները, երբ նրան է մոտեցել մի քաղաքացի և սպառնացել, որ տեսագրվածը ջնջի: Ավտովթարի վայրում հավաքված քաղաքացիներին այլևս չի հետաքրքրել ավտովթարը, և բոլորը սկսել են մտահոգվել բնության հանդեպ տեղի ունեցած ոճրագործությամբ, և սկսել են քննարկել, թե որ օլիգարխի կամ բարձրաստիճան պաշտոնյայի տան բակը պետք է զարդարեն բնության այդ հրաշքները, մանավանդ որ տարվա այս եղանակին եղևնիների արմատախիլ անելով տեղափոխելը խստիվ արգելվում է:
Ո՞ւմ համար էին տեղափոխվում հսկայական եղեվնիները (ՖՈՏՈ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ