Սեպտեմբերի 9-ին է ծնվել ռուս գրող Լև Տոլստոյը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1828թ. սեպտեմբերի 9-ին է ծնվել ամենամեծ ռուս  գրողներից և մտածողներից մեկը՝  Լև Տոլստոյը:

Նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում գրել է այնպիսի վեպեր, ինչպիսիք են՝   «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» և այլն։ Ունի նաև ինքնակենսագրական բնույթի եռագրություն՝ «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»։

«Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերն արձակագիրը գրել է ամուսնությունից հետո։ Նրա նպատակն է՝ ցույց տալ անհատի՝ բարոյապես աճելու, կատարելագործվելու, շրջապատին դիմակայելու համար սեփական հոգու հզորությանն ապավինելու ունակությունը:

«Պատերազմ և խաղաղություն» վեպը բացառիկ երևույթ է ինչպես ռուսական, այնպես էլ` արտասահմանյան գրականության մեջ։ Այդ ստեղծագործությունն իր մեջ պարփակել է հոգեբանական վեպի ողջ խորությունն ու նվիրականությունը՝ էպիկական բազմաքանդակ որմնանկարի ուժով ու ծավալով։

Գրողը, Վլադիմիր Լակշինի խոսքով, դիմել է «1812 թվականի ժողովրդական գիտակցության արտակարգ վիճակին, երբ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ համախմբվել էին օտարերկրյա զավթիչների դեմ պայքարում», որն էլ, իր հերթին, «դյուցազներգության հիմք է դարձել»։




Լրահոս