Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ բրիտանուհի Ամալ Ալամուդդինի հետ իր հարսանիքը կկայանա 2 շաբաթ անց Իտալիայում, սակայն ոչ թե իր սիրելի Կոմո լճում, այլ` Վենետիկում:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, դերասանն այս մասին հայտնել է Ֆլորենցիայում կայացած բարեգործական երեկոյի ժամանակ` պարգև ընդունելիս: «Ես իմ չքնաղ հարսնացուին հանդիպել եմ Իտալիայում, և մենք երկու շաբաթ անց կամուսնանանք Վենետիկում: Ո՞վ կմտածեր», – ասել է դերասանը:
Նախկինում Քլունին մտադիր էր հանդիսավոր արարողությունն անցկացնել Կոմո կղզում գտնվող իր առանձնատանը, սակայն հետագայում որոշել է, որ այդ վայրը չափից դուրս հայտնի է: Նա փոխել է հարսանիքի վայրը, չնայած որ նրա առանձնատան մոտ գտնվող Լալյո քաղաքի իշխանությունները կտրուկ միջոցներ են ձեռնարկել դրա գաղտնիությունը պահպանելու համար: