«Ղարաբաղի հարցը չի կարող խոչընդոտ լինել ՀՀ անդամակցությանը Եվրասիական միությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակցություններն ընթանում են բնական հունով և, կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին՝ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Նալբանդյանն ասել է.«Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով թե՛ Հայաստանի կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»:

Այն դիտարկմանը, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը արդյոք նշանակում է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը ամբողջովին փակվել է, նա հայտարարեց.

«Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները և ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը և Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ` այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը»:




Լրահոս