Ֆրանսիայում նախագահ են ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիայում տեղի ժամանակով ժամը ութից (երեւանյան ժամանակով` 11:00-ին) մեկնարկեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում պայքարում են տասը թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին:
Սարկոզիից բացի նախագահի աթոռի համար կպայքարեն սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդը,  ուլտրա-աջերի առաջնորդ Մարին Լը Պենը,  “Դեմոկրատական շարժման” նախագահ Ֆրանսուա Բայրուն, “Ձախ ճակատի” նախագահ Ժան  Լյուկ Մելանշոնը, “Եվրոպա Էկոլոգիա- կանաչներ” կուսակցության նախագահ Եվա Ժոլին, “Վեր կաց, հանրապետություն” կուսակցության ղեկավար Նիկոլա Դյուպոն-Էնյանը, “Համերաշխություն եւ զարգացում” կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը,  “Նոր հակակապիտալիստական կուսակցության ղեկավար ” Ֆիլիպ Պուտուն եւ “Աշխատավորական պայքար” կուսակցության նախագահ Նատալի Արտոն:  Վերջին հարցումների համաձայն առաջին փուլումՀոլանդի օգտին պատրաստ է քվեարկել  հարցվածների 30 տոկոսը, Սարկոզիի օգտին` 26.5 տոկոսը:  Ֆրանսիայի նախագահն ընտրվում է  5 տարի ժամկետով:  Եթե թեկնածուներից մեկին հաջողվի հավաքել 50 տոկոս ձայներ, նա կհայտարարվի նախագահ, հակառակ դեպքում մայիսի վեցին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
 




Լրահոս