Մեր երկրում տոների պակաս չի զգացվում: Միայն կրոնական տոները բավական են, որ օրացույցը հագեցած լինի ամենատարբեր խորհուրդներով առանձնացող օրերով: Դրանց են գումարվում նաև մասնագիտական օրերը, ինչու չէ, նաև վերջին տարիներին աննկատ կերպով հայկական կենցաղ ներթափանցած օտար տոները:
Armlur.am-ն այս անգամ փորձեց պարզել հայերի վերաբերմունքը ներմուծված տոներին:
Կարծիքները հակասական էին, թեև մեր զրուցակիցների մեծ մասը դեմ էր դրանք տոնելուն:
Շատերն էլ նշեցին, որ նման միջոցառումները մեծ մասամբ հակասում են հայկական ազգային հոգեկերտվածքին, ուստի` այդպիսի տոնակատարությունները մեզանում միանգամայն ավելորդ են:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան