Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Ջիբլարթարին ջախջախելուց հետո (7:0) ընդգծել է, որ լեհերն իդեալական խաղ չանցկացրին: Պոկերի հեղինակի խոսքով՝ կարևորն այն է, որ թիմին հաջողվեց հաղթել:
«Մենք հասկանում ենք, որ չանցկացրինք իդեալական հանդիպում: Բայց գլխավորը, որ հաղթեցինք: Ուրախ եմ նաև, որ կարողացա 4 գոլի հեղինակ դառնալ: Երբ մեզ հաջողվում է արագ գոլ խփել, սկսում ենք դանդաղ խաղալ: Պետք է լավացնենք այս պահը», – նշել է նա:
Հիշեցնենք, որ սկսվել են Եվրո -2016-ի ընտրական փուլի խաղերը, որի շրջանակներում էլ Լեհաստանի ընտրանին հաղթել է Ջիբլարթարի հավաքականին: