ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահի նստավայրի առջև սկսել է խոստացված հացադուլը: Այսօր նրան սատարելու են եկել մի խումբ անձինք:
Հիշեցնենք, որ Հայրիկյանն իր հացադուլը սկսել է նախագահի հրաժարականի պահանջով:
«Մեզ դժոխային կյանք պարտադրող ՀՀ իշխանությունների մեղքով Հայաստանը խորտակվող նավ է դառնում»,- ասում են հավաքված քաղաքացիները և բոլորին կոչ անում աջակցել Պ. Հայրիկյանին:
Սեպտեմբերի 12-ին` ժամը 16:30-ին, Ազատության հրապարակում սպասվում է բողոքի ակցիա` կրկին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: