ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 8-ին կազմել է 409.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.36 դրամ (նվազել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.23 դրամ (նվազել է 8.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.05 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.98 դրամ, ոսկին՝ 16,675.95 դրամ, պլատինը՝ 18,520.06 դրամ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 8-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել։