«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին ընդգծել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը (2018թ.): Հոլանդիայի հավաքականի հարձակվողի խոսքով` նա կարգավորված կյանք է վարում, որպեսզի պահպանի առողջությունն ու դեռ երկար կարողանա ֆուտբոլ խաղալ:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խաղամ ԱԱ-2018-ում: Ես հանգիստ և կարգավորված կյանք եմ վարում: Դա պետք է տա լրացուցիչ մի քանի տարի: Իմ նպատակն է՝ բարձր մակարդակով խաղալ ինչքան հնարավոր է երկար: Իսկ ազգային հավաքականում ընդգրկվելը նպատակիս մի մասն է:
Հիմա ես 31 տարեկան եմ և ևս 9 տարի ունեմ: Իհարկե, 40 տարեկանում, դժվար թե, կարողանամ խաղալ ուժեղագույն ակումբներից մեկում: Բայց այդ տարիքում դեռևս ցանկանում եմ մնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Դա էլ է իմ նպատակը», – նշել է նա: