Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաց կթողնի 4 շաբաթ:
Եվրո-2016-ի ընտրական փուլի` Շոտլանդիայի դեմ խաղում 25-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել և փոխարինվել հանդիպման վերջում:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը դորտմունդցիների կազմում 2 խաղ է անցկացրել՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: