![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/22//22774.jpg)
Այսօր, ապրիլի 22-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 5-ամյա մի աղջկա և թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։ Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու համար ինչպես մահացած երեխայի ինքնությունը, այնպես էլ վրաերթ իրականացրած վարորդի ինքնությունը։