Արգենտինայի հրապարակ` Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիին ծանոթացրել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաքի անվան այգու կառուցման նախագծին:Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայ եւ արգենտինացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այգին կառուցվում է Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:Երեւանի գլխավոր ճարտարապետը տեղում նախագծի վրա երկու քաղաքապետերին է ներկայացրել նախատեսվող ծրագիրը:Շուրջ 2 հա տարածք զբաղեցնող այս հատվածը հանգստի յուրօրինակ վայր կդառնա հատկապես ավելի քան 100000 բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանի համար:Շուտով կտրվի ծրագրի առաջին փուլի մեկնարկը եւ, արդեն մոտ ապագայում, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն իրենց հանգիստը կարող են անցկացնել բարեկարգ այգում:




Լրահոս