![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/23//22782.jpg)
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում:Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” տիտղոսը փոխանցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը: