Գ. Ծառուկյանի կինը 8 մլն դրամի սպասք է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարուստ հայ պաշտոնյաների հարուստ կանանց շրջանում իր ուրույն տեղն ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը: Տիկին և պարոն Ծառուկյանների կարողության հետ մրցել չի կարող Հայաստանի ոչ մի պաշտոնյա. նրանք անգերազանցելի են: Համոզվելու համար բավական է մեկ անգամ նայել Գ. Ծառուկյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և ունեցվածքի հայտարարագիրը:

Սակայն այսօր մեր օրվա «հերոսը» Տիկին Ծառուկյանն է: Սկսենք դեռևս 2011թ. ներկայացրած հայտարարագրից: Հաշվետու տարվա սկզբում նա ունեցել է 8 մլն 900 հազար դրամ, որը տարվա վերջում  աճել է՝ դառնալով 21 մլն 700 հազար դրամ: Աշխատանքի վարձատրության շնորհիվ 2011թ. վաստակել է  562.800 դրամ, այլ եկամուտներից՝ 11 մլն 850 հազար դրամ:

2012թ. նրա դրամական միջոցները կրկին աճել են: Եթե 2011-ի վերջում Ջ. Ծառուկյանն ուներ 21 մլն 700 հազար դրամ, ապա տարվա վերջում այն դարձել էր 30 մլն 150 հազար դրամ: Այդ տարում նրա վաստակած եկամուտները բազմազան են: 877 հազար և 562 հազար դրամ վաստակել է աշխատանքի վարձատրություններից, և 315 հազար 700 դոլար և 336 հազար եվրո՝ այլ եկամուտներից:

2013թ. Ջավահիր Ծառուկյանը 8 մլն 534 հազար դրամի սպասք է ձեռք բերել:  Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 25 մլն 357 հազար դրամ և 31 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է վաստակել 700 հազար դոլար և 10 մլրդ դրամ:




Լրահոս