![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/23//22786.jpg)
Հայազգի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ARTN-SHANT հեռուստաընկերության Corner հաղորդման հեղինակ Թագուհի Վարդանյանի հետ հարցազրույցում աշխարհի հայությանը կոչ է անում իրենց ամենամսյա փոքրիկ հանգանակություններով աջակցել Հայաստանին։ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում տեղի ունեցած հեռուստահարցազրույցի ժամանակ Ազնավուրը նաև որոշ մանրամասներ է ներկայացնում իր ընտանիքի, իր երազանքների մասին և նշում, որ ինքն ավելի լավ երգում է ֆրանսերեն և որ հայերենով միայն մեկ երգ ունի կատարած։ Շանսոնիեն նաև նշում է, որ իր համար որևէ տարբերություն չկա, թե ով է հանդիսատեսը։