![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/23//22788.jpg)
Ճապոնիայի Կամեոկա քաղաքում 18-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել դպրոցականների, որի հետևանքով 9 դպրոցական և նրանց ուսուցիչը վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երեխաներից 2-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատել:Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի նեղ փողոցներից մեկում: Ոստիկանության տվյալներով`18-ամյա վարորդին անմիջապես ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նախորդ տարի նմանատիպ պատահարի հետևանքով Ճապոնիայում 6 դպրոցական էր զոհվել: