Հայաստանի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը, վաստակելով 6-ական միավոր, զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ, 6-րդ եւ 9-րդ տեղերը Դուբայում ընթացող”Շեյխի գավաթը” շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլից հետո: Այս մասին armlur.am-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
6,5-ական միավորով 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցնում են լիտվացի Նորմունդս Միեզիսը եւ հնդկաստանցի Չանդա Սանդիպանը:3-րդ տեղում Է չինացի Նի Հուան, որը վաստակել Է 6 միավոր: