Աշտարակի ավագանու անդամների նկատմամբ ճնշում է գործադրվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշտարակ քաղաքի ավագանիում նորից կրքեր են հասունանում: Գազալցակայանի թեման կրկին ակտիվացել է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աշտարակի ավագանին դեմ էր քվեարկել քաղաքի բանուկ հատվածներից մեկում շուրջ 1300 քմ հողատարածք աճուրդի հանելու նախագծին, քանզի դրա վրա աչք ուներ, ըստ տեղեկությունների, նախագահի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը, ով այդ տարածքին ուզում էր տեր դառնալ այդտեղ գազալցակայան կառուցելու համար։ Ավագանու անդամների ըմբոստության արդյունքում նախագիծը չանցավ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, նորից են ուզում գազալցակայանի հարցն ասպարեզ բերել: Խոսակցություններ կան նույնիսկ, որ բարձրաստիճան մի շարք իշխանավորների կողմից Աշտարակի ավագանու որոշ անդամների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ են գործադրվում, փորձ է արվում նրանց տարբեր մեթոդներով համոզել, «հասկացնել», որ դեմ չքվեարկեն»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս