Արմավիրի մարզպետը գյուղապետերին հրահանգել է գումար հավաքել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, ով ասաց. «Այո, բոլոր համայնքապետերն էլ գումար են հավաքում: Կա հաշվեհամար, որտեղ եւ փոխանցում ենք այդ գումարը: Յուրաքանչյուրն օգնում է իր հնարավորությունների սահմաններումե: Որպես օրինակ նշենք, որ նույն մարզի Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը նույնպես «գերակատարել էե իր մարզպետի հրահանգը. «Ես էլ, ինչպես մյուս գյուղապետերը, մեր համայնքի բնակիչներից գումար եմ հավաքել: Այն կազմում է ընդամենը 105 հազար դրամ: Այդ գումարը տարել եմ մարզպետարան ու վճարել: Իրենք էլ ինձ համապատասխան կտրոն են տրամադրել»: Իսկ թե ինչպես են օգնությունը տեղ հասցնելու, դեռ որեւէ մեկը պատկերացում չունի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս