Նախապես ստացված տեղեկատվության համաձայն՝ ենթադրվում էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այս անգամ կվերաբերվեն 1 տրիլիոն ռուբլուց ավել ապրանքաշրջանառություն ունեցող ռուսաստանյան ձեռնարկություններին: Սակայն նոր պատժամիջոցների հարցը կրկին հետաձգվել է՝ ԵՄ երկրների միջև ընդհանուր դիրքորոշման բացակայության պատճառով. տեղեկացնում է РИА «Новости»-ն:
Սպասվում էր, որ նոր պատճամիջոցները պետք է սահմանվեն երեկ՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, սակայն վերջնական որոշում կայացնելու համար Եվրամիության 28 անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ նոր քննարկման անհրաժեշտութուն ստեղծվեց:
Նույն օրը Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է «վերանայել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցնրի հարցը», եթե զինադադարն Ուկրաինայում պահպանվի և բերի խաղաղության մասին բանակցություններ սկսելուն: