
TMW-ի հրապարակումների համաձայն` «Ռեալ»-ը դեմ չէ ձեռք բերել «Բայեր»-ի ֆուտբոլիստ Քրիստոֆ Կրամերին:
«Ռեալ»-ից բացի` ֆուտբոլիստով նաև հետաքրքրվում են «Մանչեստեր Յունայթեդ»-ը, «Լիվերպուլ»-ը, «Յուվենտուս»-ը, «Նապոլի»-ն և «Ատլետիկո»-ն:
Ընդգծենք, որ ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ում:
«Բայեր»-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ.: