Կապանի Չափնի գյուղում 75-ամյա թեկնածու տատիկն ավագանի է ընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիրակի օրը Կապանի տարածաշրջանի Չափնի գյուղական համայնքում անցկացված ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվել էր նաև ամենատարեց՝ 75-ամյա թեկնածու Գրետա Գևորգյանը, որն ընտրվել է ավագանու անդամ:Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանի հաղորդմամբ` Կապանի տարածաշրջանի Չափնի համայնքում ավագանու անդամի համար առաջադրվել էին 6 անկուսակցական թեկնածուներ, որոնցից 5-ն են ընտրվել: Չափնիի 63 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 40-ը, իսկ մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Չափնիում կլինի 3 կանանցից և 2 տղամարդկանցից բաղկացած ավագանի, որի բոլոր անդամներն էլ անկուսակցական են: 
Ընտրված թեկնածուներից ամենատարեցն ու ամենաերիտասարդը (32-ամյա Ինեսա Մկրտչյանը) կանայք են: Չափնիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվել, քանի որ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազել էր, և նախատեսված 4 տարվա փոխարեն 1.5 տարի ծառայեցին գյուղին: Մերի Սողոմոնյան, Կապան աղբյուրը 1in.am :  




Լրահոս