Սարգսյան – Ալիև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին, ենթադրաբար՝ հոկտեմբերի 10-ին:

Փարիզում կայանալիք հանդիպումը կազմակերպում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի սենատում հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի անդամ Ռենե Ռուկեն: Նա հավելել է, որ Ֆրանսիան մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ռուկեն հիշեցրել է, որ Սոչիում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում առկա լարվածությանը՝ ԵԽԽՎ փոխնախագահը նշել է, որ նախագահների հանդիպումից հետո իրավիճակը մեղմացել է:

«Շատ կարևոր է, որ Սոչիում հանդիպման ժամանակ կողմերը խոսել են միմյանց հետ և կանգնել փոխըմբռնման ուղու վրա», – նշել է Ռենե Ռուկեն:




Լրահոս