Երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է շարքային զինծառայող Վարդան Դավթյանը:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Վերջինիս փոխանցմամբ` Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: