սեփական գերեզմանոց-կղզի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի Փիրս Կազիմիր-Մրովչինսկին Շոտլանդիայի ափերի մոտ անմարդաբնակ կղզի է գնել, որտեղ  ցանկանում է , որ հուղարկավորեն իր կնոջ՝ Պաուլինայի հետ,- գրում է Daily Mail-ը:Փոքրիկ կղզի գնելու գաղափարը Փիրսի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել: “Ես շատ եմ սիրում ծովը, հենց այդ կղզում եմ ցանկանում հանգրվանել մահից հետո”,- ասել է Կազիմիր-Մրովչինսկին:Կղզում ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ խմելու ջուր, սակայն բրիտանացին կարծում է, որ կղզին մոլորակի ամենահիսքանչ վայրն է: Կղզու վաճառքն իրականացրած ընկերությունը սկզբում 90 հազար ֆունտ է պահանջել, սակայն սակարկման արդյունքում տղամարդն այն գնել է 55 հազար ֆունտով:




Լրահոս