Ուկրաինացի աշխարհազորայիններին ղեկավարելու դեպքում՝ Չեչնիայի նախագահը վաղուց արդեն վերցրած կլիներ Կիևը: Ինչպես տեղեկացնում է mk.ru-ն, այս մասին Կադիրովը հայտարարել է՝ մեկնաբանելով Ուկրաինայում առկա իրավիճակը:
«Եթե ես լինեի այդ աշխարհազորայինների ղեկավարը, վաղուց արդեն հարձակված կլինեի Կիևի վրա: Վաղուց այն գրաված կլինեի»,- նշել է Կադիրովը:
Կադիրովի համոզմամբ՝ Ուկրաինայի ժողովուրդը պետք է շնորհակալություն հայտնի աշխարհազորայիններին, որ նրանք պատերազմը չեն տեղափոխում երկրի այլ շրջաններ, ասենք՝ չեն հարձակվում մայրաքաղաք Կիևի վրա: