Ուկրաինայում «Բոինգը» խփել են ռուսաստանյան «Բուկ»-ից. BBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC հեռուստաալիքն Ուկրաինայում 2014-ի հուլիսին մալազիական «Բոինգի» վթարման պատճառների մասին նախնական զեկույցի հրապարակումից առաջ եթեր է հեռարձակել հաղորդում, որում ասվում է, որ իբր երեք վկաներ ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու տեսել են «Բուկ» համակարգ, որը կառավարվում էր ռուս զինվորականների կողմից:

Ականատեսները պնդել են, որ համակարգի կազմը խոսում էր ռուսաստանցիներին բնորոշ առոգանությամբ. նրանք կրում էին համազգեստ, որը չեն օգտագործում ո՛չ աշխարհազորայինները, ո՛չ էլ ուկրաինացի զինվորականները: Երկրորդ ականատեսը հայտարարել է, որ սպան, որը գտնվում էր «Բուկն» ուղեկցող ավտոմեքենայում, խոսում էր մաքուր ռուսերեն:

Մոսկվան առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել BBC-ի լրագրողական հետաքննության արդյունքները. տեղեկացնում է Московский комсомолец-ը:




Լրահոս