ՀԱԿ-ը իր քարոզաշրավն սկսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքն այսօր իր քարոզաշրավն սկսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից, որտեղ ՀԱԿ թեկնածու Վարդան Ջհանգիրյան իր ելույթում ասաց, որ մտադրություն չունի խոսել Հայաստանի ծանր վիճակի մասին և խոստացավ, որ ընտրվելու դեպքում Վարդենիսի յուրաքանչյուր ընտանիքի ցավի կեսը կվերցնի իր վրա: ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթը սկսեց ՀԱԿ-ի անցած չորս տարվա պայքարից՝ նշելով, որ չնայծ կրած զրկանքներին՝ չեն հոգնել:Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց ընտրել ՀԱԿ-ին, որը պայքարում է ոչ թե մանդատ ստանալու, այլ այս ընտրությունների միջոցով երկիրը ռեժիմից ազատելու համար:”Եթե մենք այդ բանը չանենք, մենք մեր հողը կորցնելու ենք”,- հավաքվածներին զգուշացրեց նա: 
Անուհետև Բագրատյանը վարդենիսցիներին ներկայացրեց մի քանի կետեր, թե ինչու չպետք է ընտրել Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությանն ու ՀՀԿ մեծամասնական թեկնածուներին: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ բարձրագույն կրթությունը ցանկացածի համար կլինի հասանելի: Ըստ Բագրատյանի՝ մյուս պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր կրկնապատկել եկամուտները: “Բարձրացե՞լ է”,- հարցրեց նա: Արձագանքը բասացական էր։”Խոստացան, որ ցանկացած նորաստեղծ ընտանիք կարող է ձեռք բերել ավտոմեքենա և բնակարն: Ունե՞ք”,- կրկին հարցրեց նա և երբ կրկին վարդենիսցիները պատասխանեցին, թե ,ո՛չ, չունենք”, Բագրատյանը հարցրեց. “Բա որ գա հարցերք էլի, ասեք, “բա ինչի՞ չկատարեցիք Ձեր նախկին խոստումները”:Վարդենիսցիները պատասխանեցին, որ վաղը չէ մյուս օրն է նախագահը գալու Վարդենիս, սակայն ավելացրին, որ հույս չունեին, թե իրենց ձայնին ականջալուր կլինեն։ ՀՀ նախկին վարչապետը նաև ասեց, որ իրենց ետևից ամեն ինչ ասում են, բայց նշեց, որ եթե իրենք լափած լինեին, հաստատ այստեղ կանգնած չէին լինի: “Արդար ընտրությունը մեկն է Հայ ազգային կոնգրես և Վարդան Ջհանգիրյան”,- ասաց նա: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խոստումներ չտվեց, միայն նշեց, որ իրենց պայքարը արդարությունը վերականգնելու համար է:




Լրահոս