Այսօր` ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Արմեն Ջանջուղազյանը վարելով “ԲՄՎ” մակնիշի 32 ԼԼ 686 համարանիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում բախվել է թիվ 43 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով Ա. Ջանջուղազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժիշկները Գ. Շամշյանին հայտնել են, որ նա վնասվածք է ստացել ողնաշարի մասում։Դեպքի վայրում քննչական աշխատանքները վարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։